Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

ԱԳ նախարարը խորհրդարանում

ԱԳ նախարարը խորհրդարանում
29.06.2016 | 12:11

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ:

Նալբանդյանը պատգամավորներին է ներկայացրել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով:

Դիտվել է՝ 4612

Մեկնաբանություններ